ASILVA ( Silva Araqelyan Mkrtchi ) / ԱՍԻԼՎԱ ( Սիլվա Առաքելյան Մկրտչի )
Ծնվ. 03.10.1937թ., Ստամբուլ:
Ավարտել է Ստամբուլի Հինդլյան (1948), Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն (1953) դպրոցները, Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները (1958), Սորբոնի համալսարանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիր (1993):
Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում:
Գործերից են՝ «Անցք», «Հույս», «Արարատ», «Լույս լռության», «Խավարում» (բոլորը' կոմպոզիցիա), «Ցեղասպանություն» (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), որոնց բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտ. դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը:
Անհատական ցուցահանդեսներ՝ Իտալիայում (1993-94, 1996), Ֆրանսիայում (1996), Բրյուսելում (1999), Ժնևում (2001), Երևանում (2004), Յոկոհամայում (2005):
Գործերից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում:
Առաջին քրիստոնյա կինն է, որ արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի (1973):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |