ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ (ՊՒՍՐՈՆՅԱՆ) ՍԱՐԳՍԻ

Նկարչուհի:
ՀՀ վաստ. նկարիչ (1967):
Ծնվ. 18.08.1920թ., Դամասկոս:
Հ. Տ. Կալենցի կինը:
Սովորել է Բեյրութում՝ Հ. Կալենցի արվեստանոցում (1939):
1946-ին հայրենադարձել է:
Ստեղծագործում է հիմնականում հաստոցային գեղանկարչության («Բնանկար: Բյուրական», 1956, «Արտացոլում », 1968 ևն), նաև դեկորատիվ որմնանկարի (Երևանի երիտասարդության պալատ, 1977) բնագավառներում:
ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑի «Կյանք» նկարաշարը (1969-ից, «Դու և ես», «Պարուհին և հանդիսատեսը», «Կարոտ», «Ինչու՞ լքեցիր ինձ, Տեր իմ» ևն), «Ձոն մեր ժողովրդին» («Առավոտ լուսո», «Մեծ ռեքվիեմ», «Կանք և պիտի լինենք ») և «Սարսուռ» («Հուսալքում», «Աղոթք», «Փնտրում») եռապատկերները (երկուսն էլ՝ 1986-88), «Կյանքի պարանը» (1997), «Ծաղիկներ » (կոմպոզիցիա, 2003-04) շարքը հատկանշվում են վառվռուն, միաժամանակ նուրբ գունային լուծումներով խորհրդանշում բնության և կյանքի հրաշալիությունը:
Միջազգ. ցուցահանդեսի պատվո դիպլոմ (1939, Նյու Յորք):
Անհատ, ցուցահանդեսներ՝ Բեյրութում (1943, 1945), Երևանում (1962, 1965, 1980, 2000, 2004), Հալեպում (1965, 1982), Փարիզում (1973), Մոնրեալում (1975), Թբիլիսիում (1984), Վանաձորում (1987) և այլուր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

