ԱՎԱԳ ԱՆՏԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ
Խորհրդային Միության հերոս (23.09.1944):
Ծնվ. 15.01.1917թ., գ. Համզաչիման (այժմ՝ գ. Մարգահովիտ՝ ՀՀ Լոռու մարզում), գյուղացու ընտանիքում:
Մահ. 18.10.1989թ., գ. Մարգահովիտ:
Ավարտել է միջնակարգ դպրոցի 7 դասարաննները, անցել աշխատանքի հայրենական գյուղի կոլխոզում:
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մասնակցել է Ուկրաինայի, Լենինգրադի պաշտպանությանը, Վորոնեժի, Բելգորոդի, Չեռնովցիի ազատագրմանը:
1944թ. հուլիսի 24-ին պաշտպանելով խորհրդային բանակի դիրքերը Լեհաստանի Յարոսլավ քաղաքում՝ ՍԱՆ ԳԵՏԻ ձախ ափին, իր հրամանատարության տակ գտնվող մարտական հաշվարկով, կասեցրել է հակառակորդի ԵՐԵՔ հակահարձակում՝ ոչնչացրել հակառակորդի 6 տանկ, ինքնագնաց հրանոթներ, կենդանի ուժ: Հուլիսի 25-ին(հաջորդ օրը) կասեցրել է հակառակորդի ԵՐԿՈՒ հակահարձակում՝ ԱՆՁԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 18 ՏԱՆԿ, ինչի համար ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը:
ՔԱՂՎԱԾՔ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆԻ ԱՆՏԻՆՅԱՆԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԻՑ
Указом Президиума Верховного Совета СССР от 23 сентября 1944 года за образцовое выполнение боевых заданий командования на фронте борьбы с немецко-фашистским захватчиками и проявленные при этом мужество и героизм гвардии старшине Аваку Вартановичу Антиняну присвоено звание Героя Советского Союза с вручением ордена Ленина и медали «Золотая Звезда» (№ 5311[3]).
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի գյուղ: Աշխատել է Համզաչիմանի գյուղ.սովետի նախագահ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |