ԱՎԵՏԻՔ ԼՈւԿԱՉ (Ղուկաս Ավետիքյան)
Պատմաբան, հայագետ:
Ծնվ. 18.10.1847թ., ք. Եղիսաբեթուպոլիս (այժմ' Դումբրվեն' Ռումինիայում):
Մահ. 1909թ., Եղիսաբեթուպոլիս:
1870-77-ին ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, մինչև 1891-ը եղել է նախակրթարանի տնօրեն:
1878-ին ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայ ժողովրդապետ:
Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարան:
Հունգ. լեզվով գրել է հայագիտ. աշխատություններ՝ «Հայոց պատմություն» (1877), «Հայ գիտական ակադեմիա» (1883), «Առանձևւսշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորությունները» (1891), «Քրիստոնեության մուտքը հայոց մոտ» (1904) ևն:
ԱՎԵՏԻՔ ԼՈւԿԱՉը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Գեռլայի «Արմենիա» (հունգ.) ամսագրում: Արժանացել է ասպետական կարգի շքանշանի:
Բուդապեշտի փողոցներից մեկը կոչվել է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |