ԱՐԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՆԱԶԱՐԻ
Ավիակոնստրուկտոր:
Տեխնիկական գիտությունների դոկտոր (1953):
Ծնվ. 23.04.1897թ., Թիֆլիս:
Մահ. 20.03.1961թ., Մոսկվա:
Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան (1927):
1932-34-ին՝ Մոսկվայի աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի պետի տեղակալ:
1935-61-ին աշխատել է Քաղաքացիական օդային նավատորմի ԳՀԻ-ում (փոխտնօրեն, գլխ. ճարտարագետ, գործարանի տնօրեն):
Ստեղծել է Ռաֆ-1 (1925), Ռաֆ-2 (1926), Ռաֆ-3 (1927), Ռաֆ-7 (1931), Ռաֆ-11 (1938) ինքնաթիռները, Ռաֆ-4 (1928) ջրային ինքնաթիռը:
ԱՐԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆի գլխավորությամբ են վերակառուցվել Ռ-5, ՊՌ-5 (մինչև 1941-ը ԽՍՀՄ-ում հիմնական մարտադար ինքնաթիռը), ՊՌ-12 մարդատար ինքնաթիռները:
ԱՐԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆը մեծ ավանդ ունի Հայրենական պատերազմի (1941-45) տարիներին ռազմական ինքնաթիռների արտադրության և ավիաարդյունաբերության աշխատանքների կազմակերպման գործում:
Նրա ազգանունը գրանցված է Ռազմաօդային ճարտարագիտության ակադեմիայի լավագույն շրջանավարտների ոսկե գրքում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


