ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ

Գրող, արևմտահայ իրապաշտական գրականության դպրոցի հիմնադիրներից:
Ծնվ. 1866թ., Կ. Պոլիս:
Մահ. 04.01.1941թ., ք. Վիշի (Ֆրանսիա):
Ավարտել է Կ. Պոլսի Արամյան երկսեռ վարժարանը (1884):
Տպագրվել է Կ. Պոլսի «Լույս», «Գիտական շարժում», «Արևելք», «Մասիս» պարբերականներում՝ Օվքիտե, Ասեղ, Նետ, Փյունիկ, Հայկակ և այլ ծածկանուններով:
1888-ին լույս է տեսել ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ-ի «Վարժապետին աղջիկը»՝ արևմտահայ գրականության առաջին իրապաշտական վեպը:
«Հարո», «Հովկուլը » և «Ընկուզին կողովը» («Մասիս», 1892) նորավեպերում գեղարվեստական ընդհանրացման ուժով ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆը բացահայտել է մարդու օտարման հաս-քաղաքական և հոգեբանական արմատները, ուրվագծել դրանց հաղթահարման ուղիները:
1895-ին ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆը տեղափոխվել է Եգիպտոս, «Դյուցազնական», «Անհրաժեշտ անցագիրը» և այլ քրոնիկներին զուգահեռ ստեղծել «Գողացված հաճույքը», «Ածուխի տեղ», «Վիրավոր փառքը» նորավեպերը ևն:
1910-ին Մ.Ա. Կյուրճյանի հետ գրել է «Փրկանք» դրաման, որը բեմադրվել է Եգիպտոսում, Կ. Պոլսում, Բաքվում, Փարիզում:
ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրակ-գեղագիտական հարցերի նկատմամբ:
Գրական դիմանկարներում և հոդվածներում հանդես է եկել իրապաշտության և ժողովրդականության կրքոտ պաշտպանությամբ:
1919-ից ապրել է Փարիզում:
1924-ին ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆը երկու հազար անգլիական ոսկի է հանձնել ՀԽՍՀ Կառավարությանը՝ ամենամյա գրական մրցանակաբաշխության համար:
Երկեր.
[Նովելներ], տես Հայ գրողներ, գիրք 2, Թ., 1910: Երկ., Ե., 1984:
Գրակ.
Մարգարյան Հ., Տիգրան Կւսմսարւսկաև, Ե., 1964:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


