ԱՐԱՔՍՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ
Մանկսսբարձ-գինեկոլոգ: Բժշկ. գիտ. թեկնածու (1962), պրոֆ. (2000):
Ծնվ. 01.10.1918թ., Գյումրի:
Ավարտել է ԵԲԻ (1943):
1962-96-ին աշխատել է ԵԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1968-69-ին՝ վարիչ),
1996-2004-ին՝ «Հայբուսակ» ինստիտուտում:
Ապացուցել է տեղային սառեցումով ներզատիչ համակարգի խթանման հնարավորությունները և բուժել մի շարք գինեկոլոգիական ու մանկա-բարձական հիվանդություններ:
ԱՐԱՔՍՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆը հաստատել է «Ջերմուկ» հանքային ջրի արդյունավետությունը կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման և տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերման համար:
Հեղինակ է «Կանանց հիվանդությունների բուժումը Ջերմուկ կուրորտում» (1961), «Բալնեոլոգիայի և հիպոթերմիայի մի քանի հարցեր գինեկոլոգիայում» (1981),. «Գինեկոլոգիական և մանկաբարձական հիվանդությունների բուժումը տեղային հիպոթերմիայով (առանց դեղամիջոցների)» (1997) և «Ֆիզիոլոգիական մանկաբարձություն» (2002) գրքերի:
Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգ. ԳԱ անդամ (2003):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

