ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ ԿՈԶՄՈՅԻ

Բանասեր, արևելագետ:
Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997):
Ծնվ. 07.09.1945թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1967), սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրակ-ների բաժնում (1971-74):
1967-71-ին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրության աշխատակից,
1971-ից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող:
1994-ից նաև դասախոսում է:
Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, համեմատ, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին («Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դդ.», 1981, ռուս., «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան » (X-XVI դդ.), 1997, «Ղուրանը հայոց մեջ», 2003):
Կատարել է թարգմանություններ (առաջաբանով և ծանոթագրականով) պարսից պոեզիայից («Մարգարտաշար», 1990, «Օմար Խայամ», 1993, «Ռուդաքի», 1995):
Լույս է ընծայել «Պարսից պոեզիայի ընտրանին» (2004), առաջաբանում քննել սուֆիզմի խնդիրները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


