ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ

Դերասանուհի:
ՀԽՍՀ ժող. արտիստ. (1935):
Նույն ինքը՝ Արուսյակ Դարպասյան:
Ծնվ. 28.04.1889թ., Կ.Պոլիս:
Մահ. 20.07.1943թ., Երևան:
Հ. Ա. Ոսկանյաևի կինը:
Ավարտել է Կ. Պոլսի էսայան վարժարանը և ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը:
Բեմելը՝ 1908-ին, Կ. Պոլսում:
1909-ին ամուսնու՝ Հ. Ա. Ոսկանյանի հետ տեղափոխվել է Անդրկովկաս:
1909-16-ին՝ Բաքվի հայկական դրամատիկական խմբի (խաղացել է Հ. Աբելյանի, Հ. Ձարիֆյանի, Սիրանույշի և այլ նշանավոր դերասանների հետ),
1917-21-ին՝ Թիֆլիսի արտիստ, թատրոնի դերասանուհի:
Ճանաչվել է «ճակատագրական կնոջ» կերպարների անձնավորող:
Այդ տարիների լավագույն դերերից են՝ Սարգարիտ, Սոնա (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Մոննա Վաննա (Մետեռլինկի «Մոննա Վաննա»):
Ո. Հայաստանի Առաջին պետթատրոնի հիմնադիր-դերասանուհիներից է (1921), որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջը (բացի 1936-ից):
Լավագույն դերերից են՝
Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»),
Նորա (Իբսենի «Նորա»),
Ռաուտենդլայն (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»),
Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին ») ևն:
1930-ական թթ. հայ բեմի նվաճումներից են նրա Կրուչինինան (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ռաշելը, Նաստյան (Գորկու «Վասսա ժելեզնովա», «Հատակում»), Միսիս Ֆորդը (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք») ևն:
ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆն եղել է հայ խորհրդային բեմի առաջին Ջուլիետը, Լեդի Մակբեթը, Պորցիան, Դեզդեմոնան (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո»):
ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆի խաղին բնորոշ էին հերոսական ռոմանտիկան, բանաստեղծական ռեալիզմը, նկարչագեղարվեստական թեթևությունը, նրբին հումորը:
Հանդես է եկել նաև ասմունքով, բեմադրել պիեսներ:
Հեղինակ է թատերական հոդվածների:
Թողել է հուշեր և օրագիր (անտիպ):
* * * *
«Արուսյակը շոյում էր հանդիսատեսին, հետևը գցում ու տանում... ուր որ ուզում էր... նա առինքնում էր հանդիսատեսին իր հմայքով»:
Վահրամ Փափազյան, դերասան:
Գրակ.
Արուս Ոսկանյան (ալբոմ-ժող.), Ե., 1973:
Арутунян С., Арус Восканян, Е., 1953.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

