ԱՐՍԵՆ ԱՄԻՐՅԱՆ ՄԻՆԱՍԻ

Բաքվի 26 կոմիսարներից, լրագրող:
Ծնվ. 1881թ., Բաքու - Թուրքմենստանի Ախչա-Կումայի ավազուտներ:
Թ.Մ. Ամիրյանի եղբայրը:
ՌԱԴԲԿ անդամ 1910-ից:
Ավարտել է Բաքվի գիմնազիան (1898):
1899-ին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ՄՊՀ-ում, որտեղից 1902-ին հեռացվել է հեղափոխական գործունեության համար, բանտարկվել, տեղափոխվել Շուշիի բանտ:
1904-ին բանտից ազատվելուց հետո անցել է Բաքու:
1902-06-ին հարել է ՀՀԴ կուսակցությանը, ղեկավարել երիտդաշնակցականների շարժումը:
Դաշնակցությունից դուրս գալով՝ հարել է՝ ԷսԷռներին:
Հեռանալով ՀՀԴ-ից՝ 1906-07-ին հրատարակել է այդ կուսակցության քաղաքականությունը քննադատող գրքույկներ («ժամանակն է սթափվելու», «Դաշնակցության կրիզիսը» և այլն՝ Ա. Մրավյան կեղծանունով):
Բաքվի կոմունայի օրերին (1918) մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ:
1917-18-ին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» (ռուս.) թերթը:
Գնդակահարվել է 26 կոմիսարների հետ:
ԱՐՍԵՆ ԱՄԻՐՅԱՆի անունով Երևանում կոչվել է փողոց:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
