ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (Անթիմոսյան) ԿՈՄԻՏԱՍ
Ծնվ. 21.08.1790թ., Կ. Պոլիս:
Մահ. 24.12.1866թ., Ս. Ղազար, Վենետիկ:
Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան-քերական, փիլիսոփա, թարգմանիչ:
Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ:
1810-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ:
Գրական ասպարեզ է իջել 1812-ին՝ կրոնական բնույթի բանաստեղծություններով:
1852-ին լույս է տեսել «Տաղք» բանաստեղծությունների ժողովածուն:
ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆու ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայկ Դիւցազն» (1858) էպիկ-հերոս. պոեմը, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է:
Գրել է նաև կրոնապատմական բովանդակության թատերգություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրտ.՝ 1869, «Բազմավեպ»):
Հետազոտել է V-VII դդ. մատենագրության լեզուն, գրել «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխատությունը:
«Սկզբունք ուղիղ խորհելոյ եւ բարուոք կելոյ» (1857) աշխատության մեջ անդրադարձել է լեզվի ընդհանուր տես. հարցերին: Աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերէն քերականութեան» (1846) դասագիրքը:
Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Ջ. Միլթոնի և ուր. ստեղծագործություններից:
«Քերականութիւն գաղղիական» (1821) աշխատությունում ներկայացրել է ֆրանս-ի հնչյուն. կազմը, ձևաբանությունը, շարահյուսությունը:
ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻն լուսավոր. շարժման գաղափարախոսներից է, ազգի համախմբումը կապել է լուսավորության հետ:
Ծայրահեղ էմպիրիզմի դիրքերից քննադատել է սխոլաստիկ, ռացիոնալիզմը և դրան հարմարեցված դեդուկտիվ տրամաբանությունը, սակայն անտեսել է ճանաչողության զգայական և բանական աստիճանների որակ, տարբերությունները, բացարձակացրել փորձի և ինդուկտիվ մեթոդի դերը իմացաբանության մեջ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


