ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա, Քաղաքական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

«Յուրաքանչյուր մարդ մայրենի լեզվի կարիքը պետք է զգա այնպես, ինչպես հանապազօրյա հացինը: Լեզուն ազգի հոգևոր հացն է:
Լեզուն էլ հացի նման է՝ ո՜չ հնանում է, ո՜չ թառամում»:
Գրիգոր Մագիստրոս


Հայտնի է նաև որպես Գրիգոր Մագիստրոս Բջնեցի:

Ծնվ. մոտ 990թ.:
Մահ. 1058թ., թաղվել է Դարոյնք գավառում:

Փիլիսոփա, մանկավարժ, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ:

Սպարապետ Վասակ՝ Պահլավունու որդին:

Կրթությունն ստացել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կ. Պոլսում:

Հորեղբոր՝ Վահրամ Պահլավունու և նրա կուսակիցների հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը:

1045-ին մասնակցել է Կ. Պոլսում Կոստանդին կայսեր հետ Գագիկ Բ-ի վարած բանակցություններին:

Կանխազգալով հայկական թագավորության անկումը՝ իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային, փոխարեևը կալվածքներ ստացել Հվ. Հայաստանում և Միջագետքում:

Բյուզանդիայի կայսրը նրան շնորհել է մագիստրոսի տիտղոս,
1048-ին նշանակել Հվ. Հայաստանի և Միջագետքի կուսակալ:

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻն ծավալել է եկեղեցաշինական գործունեություն (Բջնիի Ս. Աստվածածինը, Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչը, Հավուց թառի Ս. Ամենափրկիչը ևն):

Ճնշել է Թոնդրակյան շարժումը:

Նրա աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են իր բազմաթիվ նամակներում («Թղթեր», հրտ.՝ 1910, Ալեքսանդրապոլ):

Նամականին ժամանակաշրջանի գիտամշակութային և ուսումնակրթական միտումներն ու ոգին բնութագրող կարևոր հուշարձան է, որում արծարծված են գիտական, գրական և քաղաքական կարևոր հարցեր:

Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը [հրտ.՝ Խաչերյան Լ., «Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985-1058 թթ.)» գրքում, 1987], չափածո ստեղծագործություններ (հրտ.՝ «Տաղասացութիւն», 1746), որոնցից ամենանշանավորը «Առ Սանուչէ» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ վերապատումը:

Թարգմանել է հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների» մի հատվածի թարգմանությունը:

Իր հիմնադրած ճեմարանում դասավանդել է ճարտասանություն, փիլիսոփայություն, քերական, մաթեմատիկա:

Պաշտպանել է կրթության վերաբերյալ ազատամտության և լուսավորության գաղափարներ, վերակենդանացրել հետաքրքրությունը աշխարհիկ գիտությունների հանդեպ:

Ըստ ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆու՝ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցումով, ապա ուսումնասիրել դիցաբանություն, գեղեցիկ հատվածներ սերտել «հոմերական և պղատոնական» երկերից, որոնք կնախապատրաստեն «յոթ ազատ արվեստների»՝ քերականության, ճարտասանության, տրամաբանության, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության, երաժշտության ուսումնասիրությանն անցնելուն:

Հայ փիլիսոփայական մտքի զարգացման շուրջ երկուհարյուրամյա դադարից հետո նա վերակենդանացրել է աշխարհիկ փիլիսոփայության և գիտության միտքը, հայ աշխարհիկ փիլիսոփայության զարգացման նոր ուղի բացել:

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻն հրապուրվել է Պլատոնի և Դավիթ Անհաղթի գաղափարներով:

Զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը՝ նա հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը:
Ըստ նրա՝ ճանաչողության առաջին և անհրաժեշտ աստիճանը զգայական ընկալումն է, որին գիտությունների համակարգում համապատասխանում են ճշգրիտ գիտությունները: Սակայն էականն ու որոշիչը բանական ճանաչողությունն է, որը, հենվելով զգայական ընկալումների վրա, ստուգում է իրի և մտքի համապատասխանությունը. վերացական, փորձից առաջ և անկախ ստեղծված գաղափարները ոչ թե վերագրվում են իրական աշխարհին, այլ քննության են ենթարկվում և միայն «ըմբռնվելով» կարող են համարվել ստուգապես ճանաչված գոյեր:
Բանական ճանաչողությունը նախապատրաստում է մարդկային միտքը գերագույն գոյի ճանաչման համար:
Նա ընդունել է Աստծու գոյության տիեզերաբանական ապացույցը, բնության, որպես Աստծու ստեղծագործության, ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը:

Նամակներում ուշագրավ մտքեր կան նաև կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության և այլնի վերաբերյալ:

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻն հայտնի է նաև որպես տաղասաց և շարականագիր, նրա հոգևոր երգերը եկեղեցին կանոնացրել է և ներմուծել Շարակնոց:

Երկեր.
Տաղասացութիւնք Գրիգորի Մագիստրոսի Պահլավունւոյ, Վենետիկ, 1868:

Գրակ.
Մենեվիշյան Գ., Գրիգոր Մագիստրոսի «Գամագտականի» ամբողջական լուծումը, Վնն., 1912:
Չալոյան Վ., Հայոց Փիլիսոփայության պատմություն, Ե., 1975:
Խաչերյան Լ., Գրիգոր Պահլաւունի Մագիստրոս (985-1058 թթ.). Կեանքն ու գործունեութիւնը, Լոս Անջելես, 1987:
Մխիթարյան Մ., Գրիգոր Մագիստրոսի կյանքը Ա գեղարվեստական ժառանգությունը, Ե., 2001:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7591
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott