ԱՐՍԵՆ ԿԻՏՈՒՐ
Հասարակական գործիչ:
ԱԴՀԿ անդամ:
Ծնվ. 1883թ, Բայազետ:
Մահ. 1976, Բեյրութ:
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908), Կ. Պոլսի պետ. բարձրագույն ուսուցչանոցը (1914):
1916-ին Բաղդադում կազմակերպել է «Տարագրելոց պաշտպանության մարմին» բարեգործական ընկերությունը, որը նյութական օժանդակություն է ցույց տվել Մեծ եղեռնի ժամանակ հրաք տարագրված հայերին:
Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին (1918, մայիսի 21-29):
1920-ական թթ. աջակցել է Միջագետքից Խորհրդային Հայաստան հազարավոր հայերի ներգաղթին: 1937-57-ին (ընդմիջումով)՝ ԱԴՀԿ պաշտոնաթերթ «Արարատ»-ի խմբագիր:
Հրատարակել է «Պատմության փիլիսոփայությունը» (1911), «Մարքսիզմ, դարվինիզմ, հոգին և նյութը» (1939), Հնչական կուսակցության պատմությանը նվիրված «Հայ ազատագրության ճանապարհին» (1949), «Հուշեր և փուշեր » (2-րդ հրտ.՝ 1956) և այլ գրքեր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


