ARTASHES ABEXYAN / ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵՂՅԱՆ
Բանասեր, մանկավարժ, պատմաբան, հաս-քաղ. գործիչ։
ՀՀԴ անդամ։
Ծնվ.` 01.01.1878թ.,
Մահ.` 13.03.1955թ., Մյունխեն:
Ավարտել է Շուշիի թեմական (1890), Թիֆլիսի Ներսիսյան (1895) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899)։
Սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904)։
1919-20-ին` ՀՀ խորհրդարանի անդամ։
1920-ին մեկնել է Գերմանիա։
1922-45-ին` Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆ.։
Գլխավորել է 1942-ին Բեռլինում ստեղծված Հայ ազգ. խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից»։
Գրել է պատմաբանասիր. աշխատություններ
«Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէնի թարգմանութեան», 1906,
«Թլուատ Դաւիթ», 1902,
ուսումնասիրություններ
«Քերովբէ Պատկանեանը Դորպատում», 1949,
«Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ», 1953,
կազմել բառարաններ, դասագրքեր։
Կատարել է թարգմանություններ (Գյոթե, «Թատերգութիւններ», 1995)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |