ARTAVAZD - zoravar / ԱՐՏԱՎԱԶԴ - զորավար
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
VIII դ. բյուզանդացի ռազմական գործիչ:
Արմենիակների, այնուհետև՝ Օպսիկիոն բանակաթեմերի զորավար:
ԱՐՏԱՎԱԶԴի օգնությամբ 717-ին բյուզանդական կայսր է հռչակվել Լևոն III Իսավրացին:
Վերջինս ԱՐՏԱՎԱԶԴին կնության է տվել դստերը և շնորհել կյուրապաղատի աստիճան:
Լեվոն III-ի մահից (741) հետո ԱՐՏԱՎԱԶԴն ապստամբել է նրա որդու՝ Կոստանդին V-ի դեմ:
ԱՐՏԱՎԱԶԴի կողմնակիցները և Անաստասիոս պատրիարքը նրան հռչակել են կայսր, և ԱՐՏԱՎԱԶԴը մտել է Կոստանդնուպոլիս:
Իր մի որդուն՝ Նիկետասին, նշանակել է Արմենիակների բանակաթեմի զորավար, մյուսին՝ Նիկեփորոսին, հռչակել գահակից: Սակայն Սարդեսի ու Անկյուրայի ճակատամարտերում պարտություն կրելով՝ ԱՐՏԱՎԱԶԴն ապաստանել է Օպսիկիոն բանակաթեմում, որտեղ ձերբակալվել է, տարվել Կոստանդնուպոլիս և որդիների հետ կուրացվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |