ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐՇԱԿՈՒՆԻ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Մասնակցել է Բյուզանդիայի դեմ Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-579) արշավանքներին:
Սպանել է Հայքի կուսակալ ազգադավ Ակակիոսին, ապա՝ նաև ապստամբ հայերի դեմ ուղարկված բյուզ. հայազգի զորավար Սիտտասին:
Հետագայում անցել է Բյուզանդիա, մասնակցել Լազիկայում և Հայաստանում պարսիկների դեմ մղված կռիվներին:
Հայկական զորագնդով մասնակցել է Լիբիայում վանդալների դեմ պատերազմին, կազմակերպել Նումիդիայի ապստամբ զորահրամանատար Գոնթարիսի սպանությունը (545):
546-ին, նվաճելով Լիբիան, դարձել է նրա կառավարիչը:
548-ին բանտարկվել է Հուստինիանոս I կայսեր դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով:
Բանտից ազատվելով (549)՝ նշանակվել է Թրակիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատար և ուղարկվել Միկիլիա՝ գոթերի դեմ:
551-ին հիշվում է իբրև Սիկիլիայի բյուզանդական զորահրամանատար:
Գրակ.
Ադոնց Ն., Արտավան Արշակունի, տես Պատմական ուսումնասիրություններ գրքում, Փարիզ, 1948:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |