BABKEN ARAQELYAN NIKOLAYI / ԲԱԲԿԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ
Պատմաբան, հնագետ:
Ծնվ. 01.02.1912թ., գ. Մրգաշատ (ՀՀ Արմավիրի մարզ):
Մահ. 16.08.2004թ., Երևան:
Պատմ. գիտ. դ-ր (1954), պրոֆ. (1957), ՀՀ ԳԱԱ ակադ. (1974, թղթ. անդամ՝ 1968-ից):
ՀՀ գիտ. վաստ. գործիչ:
Հ.Բ. Առաքելյանի հայրը:
Ավարտել է ԵՊՀ (1938):
1949-59-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և վիմագրության բաժնի վարիչ,
1959-86-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն,
1982-90-ին նաև ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադ-քարտուղար:
Ղեկավարել է
Գառնիի (1949-ից),
Արմավիրի (1962-72),
Արտաշատի (1970-ից) պեղումները:
Գիտ. աշխատությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան արվեստի, նյութական, մշակույթի հուշարձանների, քաղաքների և արհեստների պատմությանը:
Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի և դպրոցական դասագրքերի ստեղծման աշխատանքներին, ծավալել գիտամանկավարժական գործունեություն:
Պարգևատրվել է ՀԽՍՀ Պետ. մրցանակներով(1978, 1986):
Երկեր.
Հայկական պատկերաքանդակները IV-VII դդ., Ե. 1949:
Գառնի, հ. 1-3, Ե., 1951-62 (հ. 1-2, ռուս., Հ.Յ (համահեղինակ):
Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII ԴԴ-, հ. 1-2, Ե., 1958-64:
Հին Արտաշատ, Ե., 1975:
Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության, Ե., 1976:
Арташат, Е., 1982.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |