ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ
Կինոռեժիսոր:
Ուկրաինայի ժող. արտիստ:
Ուկրաինայի Արվեստի ակադեմիայի ակադեմիկոս:
Ծնվ. 15.04.1941թ., գ. Ներքին Հոռաթաղ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում):
Սովորել է ԵԳԹԻ-ում (1961-64), ավարտել Կիևի թատերական ինստիտուտը (1969):
1961-66-ին՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան,
1969-ից՝ Կիևի Դովժենկոյի անվ. կինոստուդիայի ռեժիսոր:
Հեռուստաֆիլմերից են՝
«Կաշտանկա» (1976),
«Համբույր» (1983, երկուսն էլ՝ ըստ Չեխովի) ևն:
Բարոյահոգեբանական խնդիրներ են շոշափում «Թռիչքներ երազում և արթմնի» (1983, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1987), «Պահպանիր ինձ, իմ թալիսման» (1986, «Ոսկե կակաչ» գլխ. մրց., Թուրքիա), «Խուզարկուն» (1987), «Առաջին սերը» (1995), «Երկու Լուսին, երեք Արև» (1998) գեղ. կինոնկարները:
«Ոսկե խոյ» (1996) մրցանակի, «Տարածաշրջանի առաջատար» ծրագրի (2002) դափնեկիր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |