ԲՈՐԻՍ ԱՆՋԵԼՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Հիգիենիստ:
Ծնվ. 01.05.1928թ., Ախալցխա:
Բժշկ. գիտ. թեկնածու (1955), պրոֆ. (1989):
Գ.Հ. և Վ.Հ. Անջելանների եղբայրը:
Ավարտել է ԵԲԻ (1950):
1957-ից դասավանդում է ՀՊՄԻ-ում և ՀՀ այլ բուհերում:
Հայտնաբերել է երեխաների շնչառական և մարսողական օրգանների հիվանդացության կապը շրջակա միջավայրի աղտոտվածության հետ:
ԲՈՐԻՍ ԱՆՋԵԼՅԱՆը տարիքային ֆիզիոլոգիայի, երեխաների և դեռահասների հիգիենայի, բժշկ. աշխարհագրության հիմնադիրներից է: Հեղինակ է «Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հիգիենա մանկաբուժության հարցերով» (1978), «Երեխաների և դեռահասների մի քանի վարակիչ հիվանդությունների և հելմինթոզների պրոֆիլակտիկան» (1985), «Երեխաների և դեռահասների ոչ վարակիչ և որոշ այլ հիվանդությունների պրոֆիլակտիկան» (1987) ուս. ձեռնարկների:
Ռուս. աշխարհագր. (1979), Հայաստանի հիգիենիստների և սանիտար, բժիշկների, Ֆիզիոլոգների ընկերությունների անդամ, ՀՀ Բժշկական աշխարհագրության բաժանմունքի փոխնախագահ (1990-95):
ՌԴ բնական ԳԱ (1999), նույնի հայկ. մասնաճյուղի (2001), Հայկ. Տեխնոլոգ. ակադ-ի (2000), ՀՀ մանկավարժ. ԳԱ (2004) անդամ: Խ. Աբովյանի (1970), Ի. Պավլովի արծաթե (2001) մեդալներ, Վ. Վեռնադսկու ոսկե շքանշան (1999):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
