GABRIEL AVETIQYAN / ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Լեզվաբան, քերական-բառարանագիր, բանասեր, աստվածաբան:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1773):
Ծնվ. 19.09.1751թ., Կ. Պոլիս:
Մահ. 24.12.1827թ., Վենետիկ:
Ավարտել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանը,
1785-ին նշանակվել «Նորընծայից» ուսուցիչ,
1786-ին ձեռնադրվել քահանա,
1799-ին՝ ընդհանուր աթոռակալ,
1824-ին հրաժարվել է հոգևոր պաշտոններից:
Եղել է գրաբարի քաջ գիտակ, տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին և այլն:
Ծավալել է գիտական, բանասիրական, թարգմանչական գործունեություն:
«Քերականութիւն հայկական...» (1815) աշխատությամբ ստեղծել է գրաբարի համապարփակ քերականություն, նոր տեսանկյունից մեկնաբանել քերակ. բազմաթիվ իրողություններ:
Քերակաության առաջին մասը գրված է արևմտահայ, և ամփոփում է գրաբարի խոսքի մասերի և նրանց քերակ. կարգերի քննությունը:
Երկրորդ մասը գրված է գրաբար և նվիրված է շարահյուսությանը:
ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆը կազմել է «Նոր հայկազեան բառարանի» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 1-2, 1836-37) «Ա» տառով հոդվածները, կատարել մի շարք ստու- գաբանություններ: Գրել է իտալ-ի քերականությունը («Քերականութիւն թօսքանեան լեզուի աւանդեալ ի հայ լեզու հանդերձ տաճկական թարգմանութեամբ», 1792), որը իտալ-հայ. համեմատ. քերականություն է:
ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆը գրել է մեկնողական բազմաթիվ երկեր («Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ», հ. 1-3, 1806-12):
Ուսումնասիրել է հայ հոգևոր բանաստեղծությունը, քննել շարականների ցանկը, մեկնել բովանդակությունը և տեղեկություններ հաղորդել դրանց հեղինակների և կիրառության մասին («Բացատրութիւն շարականաց...», 1814):
Բացառիկ արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունը («Նարեկլուծ», 1801), որտեղ հմտորեն օգտագործելով ձեռագիր ու տպագիր աղբյուրները, մաքրել է բնագիրը աղճատումներից:
Նույն եղանակով մեկնաբանել է նաև Գրիգոր Նարեկացու ներբողներն ու գանձը («Արբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ երկրորդ մատեան ճառից», 1827):
ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆը գրել է նաև ճառեր, քարոզներ («Մտածու-թիւնք...», 1810, «Խորհրդածութիւնք...», 1836), թատերգություններ, բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ:
Գրակ.
Սարգիսյան Բ., Երկհարիւամեայ գրականական գործունեութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905, էջ 64-76: Երեմյան Ս., Ազգային դեմքեր: Գրագէտ հայեր, շարք 2, Վնտ., 1913, էջ 227-229:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |