GABRIEL GYURJYAN MIQAYELI / ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
Ծնվ. 12(24).04.1892թ., ք. Արդվին:
Մահ. 13.08.1987թ., Երևան:
Նկարիչ: ՀԽՍՀ Ժող. նկարիչ (1945):
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից:
Սովորել է Պենզայի գեղ. ուսումնարանում (1910-17), ավարտել բարձրագույն գեղ. արվեստանոցները (1920):
1922-ին տեղափոխվել է Երևան:
1923-27-ին դասավանդել է ԵԳԱՏ-ում,
1930-35-ին՝ ԵՊԻ-ում,
1945-58-ին՝ ԵԳԹԻ-ում (պրոֆ.՝ 1947-ից):
1951-59-ին և 1968-69-ին՝ ՀՆՄ նախագահ:
Բնանկարներում («Արդվին: Ինտերիեր», 1914, «Իմ ծննդավայրը», 1915, «Ղարաքիլիսայի լեռները: Մայրամուտ», 1923, «ժայռեր: Սևան», 1926, «Ստեփանավանի շրջակայքը», 1929, «Երեկոն Մարտունիում», 1939, «Առավոտը Գորիսում», 1954) ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈՒՐԶՅԱՆը հասել է տեսարանի գեղարվեստական ընդհանրացման: «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926), «Արդյունաբերական բնանկար: Ալավերդի» (1949) և այլ գործերով սկզբնավորել, զարգացրել է արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվում:
Հեղինակ է արվեստաբան, ուսումնասիրությունների («Նկարիչ Ստեփան Աղաջանյան», 1927, «Սեդրակ Առաքելյան», 1967):
Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ:
Գրակ.
Երեման Ա., ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյան, Թեհրան, 1951:
Айвазян М., Габриель Гюрджян, М., 1957.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |