GALUST SHERMATANYAN (SHIRMSZANYAN) HARUTYUNI / ԳԱԼՈՒՍՏ ՇԵՐՄԱՏԱՆՅԱՆ (ՇԻՐՄՍԶԱՆՅԱՆ) ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Բանահավաք, հասարակական գործիչ, դրամատուրգ:
Ծնվ. 1807թ., Ջուղա:
Մահ. 15(27).10.1891թ,, գ. Զալեսնոյե (Ռուսաստանի Օրյոլ քաղաքի մոտ):
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824-27):
1836-ին Թիֆլիսում հիմնադրել է «Շերմազանյան դարբաս» թատերասրահը:
1864-65-ին՝ Թիֆլիսի քաղաքագլուխ:
Եղել է նաև Թավրիզի քաղաքագլուխ:
«Իմ նշանածն Արագն ա», «Ազգային հարսանիք » (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861, № 4,6, չափածո), «Ասրի բեկ եւ Գիքի» (նույն հանդեսում, 1862, № 1, 1863, № 2) պիեսներում նշավակել է հաս. կյանքի բացաս. գծերը, արտացոլել ազգ-կենցաղ. սովորույթներն ու ծեսերը, ընդգծել բռնակալության դեմ պայքարի գաղափարը:
ԳԱԼՈՒՍՏ ՇԵՐՄԱՏԱՆՅԱՆի դրամատուրգիայում ուշագրավ է «Նկարագրութիւնք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակաւոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841) քաղ. երգիծ. պիեսը:
ԳԱԼՈՒՍՏ ՇԵՐՄԱՏԱՆՅԱՆի հավաքած բազմաթիվ ձեռագրերի, աշուղ, երգերի, ազգագրական նյութերի մեծ մասը հրատարակվել է զանազան պարբ-ներում:
Կազմել է «Անեկդոտներ, զուարճալի զրոյցներ, համառօտ դէպքեր եւ առակներ մեծ մասամբ ազգային կեանքից առած» (1878) ժող.:
ԳԱԼՈՒՍՏ ՇԵՐՄԱՏԱՆՅԱՆը զբաղվել է պատմության հարցերով և իր ուսումնասիրություններն ամփոփել է «Նիւթեր ազգային պատմութեան համար:
Երեւելի հայկազունք ի Պարսկաստան » (1890) գրքում (հզմիրյան մրց.՝ 1889):
Երկեր.
Նկարագրությունք ինչ-ինչ գործոց... (ներածությունը ն.ծնթգր.՝ Ա. Մնւսցականյանի), «Գիտական նյութերի ժողովածու», № 2, Ե., 1950:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |