ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՍԱՐԳՍԻ

Մեծահարուստ, բարեգործ:
Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-նավթագործ:
Ծնվ. 23.03.1869թ., Կ. Պոլիս:
Մահ. 20.07.1955թ., Լիսաբոն:
Կրթությունն ստացել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա):
1911-1912-ին հիմնել է Թուրքիայի նավթային ընկերությունը՝ Միջագետքի հարուստ նավթահանքերը օգտագործելու նպատակով (Կ. Իրաքի նավթային ընկերության բաժնետերերից էր):
Եղել է Փարիզի և Լոնդոնի թուրքական դեսպանատների տնտեսական խորհրդական:
1930-ին ընտրվել է ՀԲԸՄ (հիմնադրվել է 1906-ին) նախագահ:
1942-ից բնակվել է Լիսաբոնում:
1956-ին, ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆի 1953-ի կտակի համաձայն, Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն» բարեգործ, հաստատությունը (մասնաճյուղեր են գործում Լոնդոնում, Փարիզում), որի կազմում ստեղծվել է (Գ. Եսայանի ջանքերով) Հայկական համայնքների բաժանմունք:
Գրակ.
Բալագյան Լ., Գալուստ Գյուլբենկյան, Ե., 2004:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


