ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Փիլիսոփա, հասարակական գործիչ, լուսավորիչ, բնագետ:
Ծնվ. 1840թ., Զմյուռնիա:
Մահ. 15.08.1898թ., Զմյուռնիա:
«Հաշտենից և Վասպուրական» երիտասարդական ընկերության հիմնադիր-ղեկավարը, ընկերության «Միություն» պարբերականի խմբագիրը:
Փարիզի արևելագետների ֆրանս. ընկերության իսկական անդամ:
«Օրիան» (Orient») մատենաշարով ֆրանս. հրատարակել է հայագիտ-ազգագր. նյութեր:
1858-ին «Հասարակաց թանգարան» խորագրով հրատարակել է 16 գրքույկ («Գանգաբանություն», «Քիմիաբանություն», «Կենդանաբանություն», «Աստղաբանություն» ևն):
ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆը սկզբում եղել է իդեալիստ լուսավորիչ, այնուհետև աստիճանաբար անցել է մատերիալիստական աշխարհըմբռնման, ինչին նպաստել է 1861-ին Ս. Նալբանդյանի հետ հանդիպումը:
ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆի փիլ. հայացքները լավագույնս արտահայտված են «Սէթոտի վրայ» (1878) աշխատության մեջ:
Ըստ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆի՝ մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և ջերմությունը, անհիմն է համարել մատերիան Աստծու կողմից ստեղծված լինելու և ինքնին Աստծու գոյության գաղափարը:
Ելնելով աշխարհի նյութականությունից և միասնությունից՝ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆը հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշխարհների կապը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը:
«Մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերափոխման եղանակի իմաստներով:
Մերժել է մտահայեցող. մեթոդը, միակ ճշմարիտը համարել գիտականը:
ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆի սոցիալ. հայացքների հիմքում արևմտաեվրոպ. սոցիոլոգիայի գաղափարներն են:
Հասարակական առաջադիմության ամբողջ իմաստը նա հանգեցրել է գիտության և լուսավորության տարածմանը:
Երկեր.
Մեթոդի վրա, Ե., 1961:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

