GEORG BAYLIVI / ԳԵՈՐԳ ԲԱՅԼԻՎԻ
Հայտնի է նաև որպես Ջորջո Արմենո:
Ծնվ. 09.09.1668թ., Ռագուզա (այժմ՝ Դուբրովնիկ՝ Հարավսլավիայում):
Մահ. 17.06.1767թ., Հռոմ:
Անատոմ. վիրաբույժ:
Բժշկագիտ. դ-ր (1686), պրոֆ. (1700):
Կրթությունը ստացել է Սալեռնոյի, Պադուայի, Բոլոնիայի համալսարաններում:
1692- ին հաստատվել է Հռոմում, «Սապիենցա» ակադեմիայում դասավանդել անատոմիա և վիրաբուժություն,
1701-ից՝ տես. բժշկության ամբիոնի վարիչ:
Հռոմի Ինոկենտիոս XII պապի, այնուհետև Կղեմես XI պապի անձնական բժիշկն էր:
Հռչակվել է որպես «բժշկության բարեփոխիչ», «հռոմեական Հիպոկրատ»:
Հայտնի են ԳԵՈՐԳ ԲԱՅԼԻՎԻի «Գործնական բժշկության մասին» (1696, լատ.) և «Բանախոսություններ» (1700, լատ.) աշխատությունները, որոնցում շոշափվում են տես. բժշկության հարցեր:
ԳԵՈՐԳ ԲԱՅԼԻՎԻ ուսումնասիրել է մկանային հյուսվածքի կառուցվածքն ու ֆունկցիան (առաջինն է մկանները դասակարգել երկու հիմն, տեսակի՝ հարթ և միջաձիգ զոլավոր), ինչպես նաև Իտալիայի հանքային ջրերի բուժիչ հատկությունները:
Տատրոմեխանիստ. ուսմունքի կողմնակից էր. ֆիզիոլոգիայում և ախտաբանության մեջ կարևոր նշանակություն է տվել ոսկրային հյուսվածքի ամրությանը:
«Սապիենցա» և գերմ. բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիաների, Բժիշկների թագավոր, և մի շարք այլ բժշկ. ընկերությունների անդամ էր:
Երկեր.
Opera omnia medico-practica et anatomica, Lugduni, 1704.
Գրակ.
Անասյան Հ.Ա., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |