GURGEN AXAYAN SEMYONI / ԳՈՒՐԳԵՆ ԱՂԱՅԱՆ ՍԵՄՅՈՆԻ
Խորհրդ. հետախուզության գեներալ-մայոր (1966):
Ծնվ. 27.04.1916թ., ք. Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում):
Մահ. 19.04.1997թ., Մոսկվա:
Ավարտել է մանկավարժական տեխնիկում,
ԽՍՀՄ ՆԳԺԿ պետանվտանգությաև գլխ. վարչության դպրոցը (Թբիլիսի),
սովորել ՀՊՄԻ-ում (1937-38):
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ ծառայել է պետանվտանգության մարմիններում:
Այնուհետև առաջադրանքներ է կատարել Իրանում, Ավստրիայում, երկու անգամ՝ Իտալիայում:
Մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ-ում ավտոգործարանի կառուցման նպատակով իտալական «Ֆիատ» կոնցեռնի հետ համաձայնագրի կնքման (1966) գործում:
ԳՈՒՐԳԵՆ ԱՂԱՅԱՆի հետախուզական արդյունավետ գործունեության շնորհիվ տնտեսվել է մի քանի տասնյակ մլն դոլար:
1979-ից դասախոսել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետախույզ կադրերի պատրաստման ինստիտուտում (այժմ՝ Հետախուզության ակադեմիա):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |