ՅՈՒՐԻ ՕՍԻՊՅԱՆ ԱՆԴՐԵՅԻ
Ֆիզիկոս:
Ֆիզմաթ գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1970),
ԽՍՀՄ ԳԱ (1981), ՌԳԱ (1991, թղթ. անդամ՝ 1972-ից) ակադ.:
Դիսլոկացիոն ֆիզիկայի հիմնադիրը:
Սոց. աշխատանքի հերոս (1986):
Ծնվ. 15.02.1931թ., Մոսկվա:
Մահ․ 10․09․07թ․, (77 տարեկան), Մոկսվա, ՌԴ։
Ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը (1955) և ՄՊՀ (1960):
1973-ից՝ ՌԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, միաժամանակ,
1963-ից՝ ՄՊՀ,
1966-ից՝ նաև Մոսկվայի ֆիզտեխ. ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնների վարիչ:
1988-94-ին՝ ՌԳԱ փոխնախագահ,
1994-ից՝ նախագահության անդամ:
Հետազոտել է թելանման բյուրեղների մեխանիկական հատկությունները, ցածր ջերմաստիճաններում քվանտային էֆեկտների ազդեցությունը մարտենսիտային փուլային փոխակերպումների վրա, դիսլոկացիաներից առաջացող էլեկտրոնային սպինային ռեզոնանսը, կիսահաղորդիչների հաղորդականության տեսակի շրջափոխումը դիսլոկացիաներ ներմուծելիս, դիսլոկացիոն հաղորդականությունն ու լյումինեսցենտումը, դիսլոկացիաների և էլեկտրոնների փոխազդեցությունը բյուրեղներում:
Հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկ. էֆեկտը՝ բյուրեղի պլաստիկության փոփոխությունը էլեկտրական դաշտի ազդեցությամբ:
Եղել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ նախագահական խորհրդի անդամ (1989-91):
Պարգևատրվել է Պ. Ն. Լեբեդևի անվ. ոսկե մեդալով (1984):
Երկեր.
Дислокации в полупроводниках, М., 1990.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |