GURGEN ASKARYAN ASHOTI / ԳՈՒՐԳԵՆ ԱՍԿԱՐՅԱՆ ԱՇՈՏԻ
Ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1992):
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ՀԻՄՆԱԴԻՐ-անդամ (1989):
Ծնվ. 14.12.1928թ., Մոսկվա:
Մահ. 02.03.1997թ., Մոսկվա:
Ավարտել է ՄՊՀ (1951):
1952-53-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Քիմֆիզիկայի,
1953-82-ին՝ Ֆիզիկայի,
1982-ից՝ ՌԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիստուտների ավագ գիտաշխատող:
Հայտնագործել է լուսային, ռադիո- և ձայնային ճառագայթների ինքնակիզակետման (գրանցվել են որպես հայտնագործություն՝ № 67, 1961-ի և 1966-ի առաջնությամբ), լուսահիդրավլիկ. (հայտնագործություն № 65, 1963, Ա.Մ. Պրոխարովի և Գ.Պ. Շիպուլոյի հետ) երևույթները, չերենկովյան ճառագայթումը լույսի խտուցքներից:
Ունի լիցքավորված մասնիկների գրանցման ձայնական եղանակին, կասկադների զար գացման ժամանակ առաջացող ավելցուկային բացասական լիցքի և այդ կասկադներից ծնվող կոհերենտ ռադիոճառագայթման հայտնաբերմանը վերաբերող առաջնային բնույթի աշխատանքներ:
Նոր ուղղություններ է ստեղծել ոչ գծային օպտիկայում ու ձայնագիտության մեջ, լիցքավորված մասնիկների ու փնջերի գրանցման եղանակներում:
ՈՒԽՍՀ Պետ. (1971), Լենինյան (1988) մրցանակներ:
Գրկ.
Памяти Г.А. Аскарьяна, М., 1998.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |