ԳՐԻԳՈՐ ԱԿՆԵՐՑԻ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XIII դ. պատմագիր և գրիչ:
1265/1266-ին Արլ. Հայաստանից մեկնել է Կիլիկիա, դարձել Ակներ վանքի միաբան:
1273-ին ընդօրինակել է Միքայել Ասորու «ժամանակագրութիւնը»:
ԳՐԻԳՈՐ ԱԿՆԵՐՑու «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկը (մեզ է հասել բնօրինակով) Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-73-ի իրադարձությունները):
Չնայած ժամանակագրական որոշ շփոթին և սահմանափակ ընդգրկմանը՝ այն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում ժամանակի տնտեսական և քաղաքական կյանքի, մոնղոլների կրոնի, հավատալիքների, կենցաղի և սովորույթների մասին:
ԳՐԻԳՈՐ ԱԿՆԵՐՑու երկը սխալմամբ վերագրվել է Վարդան Արևելցուն կամ ոմն Մաղաքիա Աբեղայի:
Հետագայում «Պատմության» անգլ., վրաց. և թուրք, (զուգահեռ՝ հայ. բնագրով) թարգմանությունները լույս են տեսել հեղինակի անունով:
Երկեր.
Պատմութիւն թաթարաց, 2 հրտ., Երուսաղեմ, 1974:
Գրակ.
Ակինյան Ն., Գրիգոր քահանա Ակներցի, ՀԱ, 1948, № 7-8:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

