ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐԻ

Կոմպոզիտոր, մանկավարժ:
ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ (1977) ժողովրդական արտիստ:
Ծնվ. 08(21).12.1908թ., գ. Բլուր (Սուրմալուի գավառ):
Մահ. 04.11.1988թ., Երևան:
Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1935):
1948-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1959-ից):
1953-57-ին՝ ՀԿՄ վարչության նախագահ:
ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է (սաներից են Գ. Արմենյանը, Ա. Աճեմյանը, Է. Արիստակեսյանը, Է. Բաղդասարյանը, Գ. Հախինյանը, Է. Հովհաննիսյանը, Գ. Չթչյանը Ե. Երկանյանը և ուրիշներ):
Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում:
Գրել է «Հայաստան» (1942), «Արևածագին» (1952) սիմֆոնիկ պոեմները, «Հրազդան» սիմֆոնիան (1960), «Սևան» (1946-56, 2-րդ խմբ.՝ «Անուրջների լիճը», 1968), «Արա Գեղեցիկ և Շամիրամ » (1973) բալետները, պիեսներ, թատերական և կինոերաժշտություն:
ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆի երկերին բնորոշ են գաղափարական հագեցվածությունը, էպիկական շունչը, ժողովրդական երգի ելևէջների ստեղծագործական կիրառումը:
Պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով (1970):
Գրակ.
Խուդաբաշյան Կ., Գրիգոր Եղիազարյան (Կյանքն ու ստեղծագործությունը), Ե., 1966:
Е о л я н И.Р., Григор Егиазарян, М., 1968.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


