GRIGOR E ANAVARZECI / ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1307թ.:
Ամենայն հայոց կաթողիկոս 1293-ից:
Հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն:
Եղել է Կիլիկյան Հայաստանի Անարգաբա (Անավարզա) ք-ի եպիսկոպոսը (որտեղից՝ անունը):
Կաթողիկոս է օծվել Հեթում Բ-ի աջակցությամբ:
ԳԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻՑու օրոք հայրապետական աթոռը Հռոմկլայից տեղափոխվել է Սիս (1293), որտեղ նա Ս. Սոֆիայի հայրապետանիստ տաճարում Կիլիկիայի թագավոր է օծել (1296) Հեթում Բ-ի եղբայր Սմբատին:
ինելով արևմտամետ խմբակցության հոգևոր առաջնորդ, ինչպես նաև ջանալով ապահովել Արևմուտքի օգնությունը Կիլիկիային՝ վարել է Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու, կաթոլիկ եկեղեցուն ծիսադավանական զիջումներ կատարելու քաղաքականություն:
ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻն իր կատարած նորամուծությունների ընդհանրական կիրառման և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միաբանվելու հորդորանքով քանիցս պատգամավորություններ է ուղարկել բուն Հայաստան՝ արլ. վարդապետների մոտ:
Վերջիններս չընդունելով կաթողիկոսի առաջարկությունը՝ Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի գլխավորությամբ ժողով են գումարել և նամակով կաթողիկոսին խստորեն զգուշացրել Հայ եկեղեցու հնավանդ ավանդույթների մեջ փոփոխություններ մտցնելու վտանգների մասին:
ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻն հորինել է գանձեր, տաղեր, զանազան տոներին նվիրված շարականներ (լատ. ծեսի համեմատ նորամուծություններով)՝ ամփոփված 30-ից ավելի կանոնների մեջ, որոնք այսօր չեն գործածվում (XIV դ. խափանել է Գրիգոր Տաթևացին):
Դրանցից պահպանվել է միայն Առավոտյան ժամերգության «Մեծացուսցէ» կարգի ամբողջացումն ու ամենօրյա կիրառումը:
Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑուն հաջորդել է Կոստանդին Գ Կեսարացին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |