ԳՐԻԳՈՐ ՉԱԼԽՈՒՇՅԱՆ
Հասարակական գործիչ, պատմաբան, իրավաբան:
Ծնվ. 1861թ., ք. Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում):
Մահ. 1931թ.,:
Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1919-ին՝ ՀՀ (1918- 1920) ներկայացուցիչ Դոնում:
1920-ին՝ Հայաստանում Կարմիր խաչի կենտրոնական վարչության նախագահ:
1920-ի նոյեմբերի 10-ին մեկնել է Կ. Պոլիս և Հայաստանի խորհրդայնացումից (դեկտեմբեր 2) հետո մնացել այնտեղ:
Աշխատությունների հիմնական մասը («Հայկական պոեզիան ի դեմս Ռափայել Պատկանյանի», ռուս., 1886, «Հայկական խնդիրը և հայկական կոտորածները Ռուսաստանում», ռուս., 1905, և այլն) վերաբերում են Հայկական հարցին և հայոց ցեղասպանությանը, ցարական իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, հայ-թաթարական բախումներին Այսրկովկասում (1905-06), հայկական կամավոր ջոկատների գործողություններին Առաջին աշխարհամարտում (1914-18) և այլն:
«Կարմիր գիրք» (ռուս., 1919) երկում ԳՐԻԳՈՐ ՉԱԼԽՈՒՇՅԱՆ լուսաբանել է 1894-96-ի հայկական կոտորածները Արմ. Հայաստանում և Թուրքիւսյում, երիտթուրքերի իշխանության գալը (1908), Ադանայի կոտորածը (1909):
1923թ-ին հրատարակել է «Ի՞նչ էր և ի՞նչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է ՀՀ անկման տնտեսական և քաղաքական պատճառները:
Երկեր.
Հայկական հարցը Ռուսաստանում, Թ., 1906:
Մտքեր, խոհեր, դեմքեր, Թ., 1914:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


