GRIGORIS AXTAMARCI / ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XVI դ. բանաստեղծ, մշակութային գործիչ, մանրանկարիչ, գրիչ:
Աղթամարի կաթողիկոս (մոտ 1512-44):
Աշակերտել է Արճեշի վանքի վարդապետ Գրիգոր Րաբունապետ Կեսարացուն:
Ապրել է Աղթամարում, Մեծոփում, Վարազում, Արճեշում.
գրել է տաղեր, գանձեր, կաֆաներ, ընդօրինակել և ծաղկել ձեռագրեր:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑու վաղ շրջանի ստեղծագործություններն արտահայտում են միջնադարյան մտածողությանը բնորոշ գաղափարներ ու զգացումներ:
Սիրային տաղերում («Գովեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Դու ես յԱդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գեղով լի լուսին») օգտագործած պատկերները դադարում են սոսկ կնոջ նկատմամբ սիրո արտահայտություն լինելուց:
«Գարունն է բացվեր, վարդն ի պաղչանին», «Ամէն առաւօտ եւ լոյս» տաղերում արտահայտում է կյանքի հարատևման գաղափարը:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑու ստեղծագործություններին հատուկ են այլաբանական պատկերները («Ծաղկունք ասեն՝ հերիք արա», «Ահա այգիք մեր ծաղկեցան», «Յետ գնալոյ վարդին»), բանաստեղծ, հնարների բազմազանությունը, ժողովրդական երգերի հետ հարազատությունը:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻն խմբագրել է Աղեքսանդր Մակեդոնացու և Պղնձե քաղաքի պատմությունների թարգմանությունները:
Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել են իր ինքնագիր կաֆաներն ու նկարազարդումներն ամփոփող Աղեքսանդրի պատմության գրչօրինակներ:
Արժեքավոր փաստավավերագրական նյութ են պարունակում ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑու ինքնագիր հիշատակարաններն ու վկայությունները:
Գրակ.
Ավդալբեգյան Մ., Գրիգորիս Աղթամարցի. ուսումնասիրություն, քննական բնագրեր և ծանոթագրություններ, Ե., 1963:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |