ԴԱՎԻԹ ՌՈՍՏՈՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Բժիշկ, հասարակական գործիչ:
Ծնվ. 1820թ., Թիֆլիս:
Մահ. 16(28).10.1869թ., Բաքու:
Ավարտել է ՄՊՀ (1842):
Աշխատել է Նուխիի, Շամախիի գավառներում:
1841-ից՝ Շամախիի (1859-ից՝ Բաքվի) նահանգային բժշկի օգնական,
1864-ից՝ Բաքվի նահանգային բժիշկ:
Բաքվի հայոց մարդասիրական ընկերության հիմնադիրներից է (նախագահն ու գանձապահը): Զբաղվել է նաև գրականագիտական գործունեությամբ:
ԴԱՎԻԹ ՌՈՍՏՈՄՅԱՆի «Տեղագրութիւն Բաքուայ» աշխատությունում («Կովկաս», 1847, № 7) տեղեկություններ կան Բաքվի նահանգի պատմական անցյալի, աշխարհագրության, կենդանական աշխարհի, բնական հարստությունների, սանիտարական վիճակի մասին:
«Հասարակաց բժշկականութիւն» (1862) աշխատությունում ԴԱՎԻԹ ՌՈՍՏՈՄՅԱՆը արծարծել է բժշկության հասարակական նշանակության, բժշկական գիտելիքների տարածման անհրաժեշտության, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցների (հատկապես օրգանիզմի կոփման), ջրաբուժության, բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու հարցերը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

