DIAMANDA GALAS (Galas) / ԴԻԱՄԱՆԴԱ ԳԱԼԱՍ (Galas)
Հայրը եղել է Թուրքիայից, մայրը Սիրիայից:
Մեծացել է Սան Դիեգոյում (Քալիֆորնիա), հույն ընտանիքում:
1979-ից ելույթներ է ունենում ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Փարիզում հանդես է եկել ավանգարդիստական օպերաներում «Վայրի կանայք մսի դանակներով», «Պանօպտիկոն», «Սպանվածների արյան երգը»:
Հանդես է եկել երաժշտական ծրագրերով «Անեծք և աղոթք», «Վենա կավա», «Ինսեկտա»:
Թողարկել է «Սատանայի ժամասացությունը» (1982), «Երկնային պատիժ» (1989), «Երգիչը» (1992), «ժանտախտի պատարագ», «Կարմիր մահվան դիմակը» և այլ երաժշտական ալբոմներ:
Երգեր է գրում հիմնականում Հին կտակարանի տեքստերի, Շառլ Բոդլերի և եղբոր վաղամեռիկ բանաստեղծ Ֆիլիպ Դիմիտրի Գալասի երկերի հիման վրա:
Հրատարակել է «Աստծո կեղտը» ինքնակենսագրական գիրքը (Լոնդոն, 1996):
1999-ի դեկտեմբերին Լոնդոնում hանդես է եկել հայերի և հույների եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |