ԵՂԻՇԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ծնվ. 1881թ., Շուշի:
Մահ. 1919թ., ք. Արմավիր (ՌԴ):
Կոմպոզիտոր, խմբավար, հաս. գործիչ:
1901-ից սովորել է Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայում:
Կովկասի հայաբնակ քաղաքներում ստեղծել և ղեկավարել է երգչախմբեր, ժողգործիքների նվագախմբեր, հանդես եկել համերգներով:
Հիմնադրել և գլխավորել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը (1910-ական թթ.):
Դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում:
ԵՂԻՇԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆի մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հ. Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը» (1903), «Արցունքներ» գրակ-գեղ-երաժշտ. ժող. (1907):
Հեղինակ է երգերի, խմբերգերի, ռոմանսների, «Քրիստոս» օրատորիայի, նաև ժող. երգերի և շարականների դաշնակումների:
Գրել է «Անուշ» (1909, ըստ Հ. Թումանյանի), «Արտավազդ Բ» (ըստ Հարություն Թումանյանի) օպերաները, «Անտառի մանուկը» (ըստ Ղ. Աղայանի) մանկ, երաժշտ. պատկերը:
Ճանաչված են ԵՂԻՇԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆի «Աղջի բախտավոր» («Անուշ»), «Կործաևվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ») խմբերգերը, «Մի լար, բլբուլ» (խոսք՝ Ա. Ծատուրյանի) երգը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

