ԵՐՎԱՆԴ Բ
Հայաստանի սատրապ մ.թ.ա. V դ. վերջից մինչև 380-ական թթ. և մ.թ.ա. 360-ական թթ.:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 344թ.:
Սերել է Դարեհ I Աքեմենյանի զինակից Հյուդարնեսի սերնդից, որը մ.թ.ա. VI դ. խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ՝ ընդունելով վերջինիս տոհմանունը:
ԵՐՎԱՆԴ Բ –ն ամուսնացել է Արտաքսերքսես II Աքեմենյանի (մ.թ.ա. 404-355) դստեր՝ Հռոդոգունեի հետ:
Ըստ Քսենոփոնի՝ ԵՐՎԱՆԴ Բ -ի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը:
Մ.թ.ա. 386թ-ից հետո Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ:
Ապստամբության ճնշումից հետո կրկին հպատակվել է նրան և նշանակվել Մյուսիայի (Փոքր Ասիայի հս-արմ-ում) սատրապ:
Կյանքի վերջին տարիներին հանգրվանել է Հունաստանում և հավանաբար այնտեղ էլ մահացել:
Գրակ.
Քսենոփոն, Անաբասիս, Ե., 1970:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


