ZABEL / ԶԱԲԵԼ
Կիլիկիայի հայոց թագուհի 1222թ-ից:
Ծնվ. 1215թ., Սիս:
Մահ. 1252թ., թաղվել է Դրազարկում:
Լևոն Բ-ի դուստրը:
Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը:
Լևոն Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222-ին ԶԱԲԵԼին կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը:
Լատինամետ քաղաքականության համար 1225թ-ին Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել, իսկ 1226թ-ին ԶԱԲԵԼին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (ՀեթումԱ) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր:
ԶԱԲԵԼը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238թ-ին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Ասում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները, 1241-ին հիմնել հիվանդանոց:
Պահպանվել են ԶԱԲԵԼի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ:
Գրակ.
Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956:
Ալիշան Ղ., Սիսուան, Վետ., 1885:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |