ԶԵՅԼ ՍՅՈՒ (Սյուզան) ՍԱՐԱՖՅԱՆ
Ավագ սերժանտ:
Ծնվել է Դիթրոյթում, Շմավոն Սարաֆյանի ընտանիքում:
1942-ին Դիթրոյթում առաջիններից մեկն է անդամագրվել Կանանց օժանդակ բանակի գումարտակին:
1942-ի օգոստոսին ավարտել է զինվորական կրթությունը և ուղարկվել Հյուսիսային Աֆրիկա:
1944-ից ծառայել է Անգլիայում, գեներալ Դուայթ Էյզենհաուերի շտաբում, եղել նրա քարտուղարուհին:
Պատերազմի երկրորդ ճակատի բացման վերաբերյալ առաջին իմացողները եղել են Էյզենաուերը, Չերչիլը, Սյու Սարաֆյանը և Էյզենհաուերի թիկնապահ Գրիգոր Գրիգորյանը:
Նրանից բացի երկրորդ աշխարհամարտին ամերիկյան բանակում ծառայել են 72 այլ հայուհիներ` կապիտան Ռութ Փամբուկյանը, սերժանտ Անահիտ Քյուրքչյանը, լեյտենանտներ Լիլյան Արսլանյանը և Ագնես Միլտոնյանը, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան բանակում ծառայած միակ երկվորյակներ Ծաղիկ և Մանուշակ Ասլանյանները, Քեթրին Առաքելյանը, էլիս Արսենյանը, էլիզաբեթ Աաշյանը, Գլորիա Դարբինյանը, Ռոզ Դոնելյանը, Մերի Աթթարյանը, էսթեր և Աննա Տեր-Վարդանյանները, Արշալույս Կոաոշյանը, Ռոզ Զաբուլյանը, Մերի Գարուքյանը, Մեյդլին Զուլալյան Քեսքին, էլիս Սրապյանը, Մերի Թաշդաբլյանը, էլիս Սեֆերյանը և այլք:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

