EDUARD ATAYAN RAFAYELI / ԷԴՈՒԱՐԴ ԱԹԱՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ
Ծնվ. 10.02.1932թ., Երևան
Մահ. 01.01.2002թ., Երևան:
Փիլ. գիտ. դ-ր (1984), պրոֆ. (1986), ՀՀ ԳԱԱ ակադ. (1996, թղթ. անդամ` 1986-ից):
Ռ.Ա. Աթայանի որդին:
Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1953):
1957-ից դասախոսել է ԵՊՀ-ում,
1969-70-ին ԵՌՕԼՄհ-ում հիմնադրել և ղեկավարել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնը,
1976-82-ին` ԵՊՀ ռոմանագերմ. բանասիրության,
1988-96-ին` լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնների վարիչ:
Է.Աթայանի աշխատությունները վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը («Կառուցվածքային շարահյուսության հիմնական հասկացությունները և առարկան», 1968, ռուս.), արտալեզվ. իրականության և մարդկային գործունեության տարբեր դրսևորումների հետ լեզվի կառուցվածքի փոխհարաբերությանը «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը», 1976, ռուս., «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը», 1981, «Լեզուն և արտալեզվական իրականությունը (գոյաբանական համեմատության փորձ)», 1987, ռուս.:
Է.Աթայանի փիլ-յան առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է:
Ըստ Աթայանի` ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկ, միասնությունը:
Ազատության և անազատության փիլ. և նշանագիտ. վերլուծությունը լրացվում է նաև հոգեբ. քննությամբ:
Աթայանի դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգ. հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992, ռուս., «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և. տիպաբանություն, 1997, ռուս., «Հոգի և ազատություն», 2005):
Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |