ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ (ԲՈՒՆԻԱԹՈՎ) ԳԱԲՐԻԵԼԻ
Ճարտարապետ, պրոֆեսոր (1920):
Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ:
Ծնվ. 24(05).08(09).1878թ. (այլ տվյալներով՝ 07.09.1884թ.), Թիֆլիս:
Մա. 13.12.1943թ., Մոսկվա:
Ավարտել է Ս. Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիան (1914):
1911-12-ին չափագրել, գծանկարել ու ջրաներկ պատկերել է Նովոլադոժսկի շրջանի XV-XVII դդ. ռուսական ճարտարապետության փայտե և քարե շուրջ 15 հուշարձան,
1913-ին՝ Մոսկվայի «Մենշիկովի աշտարակը» (Գաբրիել հրեշտակապետի եկեղեցի):
1914-16-ին Ն. Մառի Անիի հնագիտական արշավախմբերի կազմում հետազոտել, չափագրել, նկարել է միջնաբերդի Պալատական եկեղեցին, Աբուղամրենց Ս. Գրիգորը, քաղաքատիպ բնակելի տներ, Երերույքի և Շիրակավանի տաճարները, Օղուզլուի եկեղեցին, Տիգնիս ամրոցը և այլն:
1917-24-ին՝ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի դասախոս, ամբիոնի վարիչ, Մոսկվա-Կազան երկաթուղու, Կրատովո կայարանում Ա. Թամանյանի նախագծով կառուցվող հիվանդանոցային ավանի շինարարության ղեկավար:
1924թ-ին Ա. Թամանյանի խորհրդով ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆը հրավիրվել է Հայաստան.
1924-36-ին՝ Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար,
1924-38-ին՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ:
Միաժամանակ 1924-30-ին դասավանդել է ԵՊՀ տեխ. ֆակուլտետում (1924-ին՝ դեկան)՝ իր ջանքերով հիմնադրված ճարտարապետական բաժնում (պրոֆ., ամբիոնի վարիչ), մեծ ավանդ է ներդրել Երևանի շինարարական ինստիտուտի կազմակերպման (1933-ից՝ ԵՊԻ), հայկական ճարտարապետական դպրոցի ստեղծման գործում:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ, բնակելի տներով (1925) քաղաքաշինական լուծումը:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆի նախագծերով կառուցվել Ն. Գ. Բունիաթյան է շուրջ 70 շենք (նաև Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և այլուր), Երևանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ «Երևան», 1926), «Սևան» (1930, քանդվել է 2004-ի դեկտեմբերին) հյուրանոցները, գյուղբանկը (1927), ԵՊՀ (Կորյունի փողոցում, 1928) և ՀՊՄՀ (Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի անկյունում, 1929) հանրակացարանները, Հայկինոյի նկարահանման տաղավարները Տերյան փողոցում (1928), Քանաքեռում Խաչատուր Աբովյանի տան (XVIII դ.) վերակառուցումը տուն-թանգարանի (1929), մանկական առողջարան Նորքում (1933) և այլն:
Նա է սկսել Գառնիի ամրոցի և տաճարի ԳՀ ու վերականգնման առաջին աշխատանքները, արդյունքն ամփոփել «Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում» (1933, հայ., ռուս., ֆրանս.) աշխատության մեջ, որը հիմք է ծառայել հետագայում տաճարի վերականգնման համար:
1938-ին անհիմն բռնադատվել է,
1939-ին արդարացվել:
1940-ին Կ.Ա. Հալաբյանի հրավերով ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆը տեղափոխվել է Մոսկվա. 1940-43-ին՝ ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրայի տնօրենի պաշտոնակատար:
Երկեր.
Ани. Дворцовая церковь, П., 1915 (Памятники армянского искусства, в. 1); Архитектура Армении [I —XIX вв.], М., 1950 (համահեղինակ).
Գրակ.
Դոլուխանյան Լ., Նիկողայոս Բունիաթյան, Ե., 1990:
Ильина М., Профессор Н. Г. Буниатов, М., 1944.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |