ԷԴՈՒԱՐԴ ՅՈԼՅԱՆ ՎԱՀԱՆԻ

Օդաչու, կոնստրուկտոր, գնդապետ:
ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1967):
Խորհրդային Միության հերոս (1971):
Ծնվ. 20.08.1926թ., Բաքու:
Ավարտել է Բորիսոլեբսկի ռազմաօդաչուական ուսումնարանը 1948թ., Մոսկվայի փորձարկող օդաչուների դպրոցը (1953), ՄԱԻ (1960):
1953-58-ին որպես փորձարկող օդաչու աշխատել է Թռիչքային-հետազոտությունների ինստիտուտում,
1958-60-ին՝ ԷԴՈՒԱՐԴ ՅՈԼՅԱՆ Սուխոյի, 1960-82-ին՝ Ա.Ն. Տուպոլևի փորձարարական ԿԲ-ներում,
1973-ից՝ օդաչուական ծառայության պետ,
1982-97-ին՝ Ա. Միկոյանի կոնստրուկտորական բյուրոյի առաջատար կոնստրուկտոր:
Փորձարկել է մարտական և կործանիչ ինքնաթիռներ, աշխարհում առաջին գերձայնային մարդատար Տու-144 ինքնաթիռը, մասնակցել է Տու-22 ռմբակոծիչի, Տու-124, Տու-134, Տու-154 մարդատար ինքնաթիռների և դրանց վերափոխված տեսակների փորձարկումներին:
Պարգևատրվել է.
ԽՍՀՄ Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններ, Ֆրանսիայի ավիացիայի ինստիտուտի Տիսանդյեի դիպլոմ (1969):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


