ԹԱԳՈՒՀԻ ԱՆՆԱ-ԿԵՌԱՆ
1262 թվականին իշխան, հետագայում Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ-ն կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային:
Տեղի է ունենում ճոխ հարսանիք, որին հետևում են մարզական խաղեր, մրցումներ:
Լևոն Գ հայոց թագավորը գահ է բարձրացել 1270 թվականին:
1289 թվականին իշխանուհի Աննան դառնում է թագուհի, իրեն դրսևորում որպես բանիմաց, բարի և ազնիվ անձ:
Պալատականներն ու ժողովուրդը սիրով և հարգանքով են վերաբերվում թագուհուն:
Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է հունարենից փոխառյալ կիռ բառը, որը նշանակում է տիրուհի:
Այսպես, ժողովրդի սիրուց և հարգանքից ծնվեց «Կիռ Աննա» (տիրուհի Աննա) ժամանակի ընթացքում դառնում է Կիռաննա, ապա և Կեռան:
Թագուհի Կեռանը եղել է բարձրահասակ, նրբակազմ և գեղեցիկ, նա թագավոր ամուսնու մշտական խորհրդականն էր ու պահապանը: Կեռանը մշտապես մասնակցել է պալատական քննարկումներին, այս կամ այն հարցերի շուրջ զրուցում կամ խորհուրդներ էր տալիս ամուսնուն:
Ամուսինները սիրով ապրեցին 21 տարի և ունեցան 15 (14) երեխա 8 որդի և 7 դուստր:
1272 թվականին Կեռան թագուհու պատվերով մայրաքաղաք Սիսում ընդօրինակվում է Ավետարան, որը նրա անունով կոչվում է «Կեռան թագուհու ավետարան»:
Այս Ավետարանի ընդօրինակումը կատարում է Կիլիկյան Հայաստանում հայտնի գրիչ Ավետիսը:
Հետագայում Ավետարանը հանգրվանել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում:
Լինելով քրիստոնեապաշտ, Կեռան թագուհին կառուցել է տալիս վանքեր, տաճարներ: Նրա անմիջական նախաձեռնությամբ և պատվերով 1283 թվականին Սկևռայում ընդօրինակվում է մեկ այլ ձեռագիր մատյան: Կեռան թագուհու պատվերով ընդօրինակված այդ ձեռագիր մատյանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Հետագայում Կեռան թագուհին մտել է վանք, կտրվել աշխարհիկ կյանքից և իրեն նվիրել հոգևոր աշխարհին, բարեգործությունների ու անվանվել է Թևաննա:
Հայոց Մեծ թագուհի Աննա-Կեռանն իր մահկանացուն կնքեց 1285 թվականի հուլիսի 28-ին:
Նրա աճյունը հողին հանձնվեց Դրազարկում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


