TADEVOS AMIRYAN MIANSI (gij Tatos, dali Tatos) / ԹԱԴԵՎՈՍ ԱՄԻՐՅԱՆ ՄԻԱՆՍԻ (գիժ Թաթոս, դալի Թաթոս)
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
Ֆիդայի:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծննդյան թիվն՝ անհայտ է, ծննդյան վայրը՝ ք. Բաքու:
Մահ. 20.09.1918թ. Թուրքմենստանի Ախչա-Կումայի ավազուտներ:
Ա.Մ. Ամիրյանի եղբայրը:
Հայ-թաթարական բախումների (1905-06) ժամանակ Հս. Կովկասից զենք է տեղափոխել Բաքու և Այսրկովկասի արլ. վայրեր:
1905-ին մասնակցել է Բաքվի հայերի ինքնապաշտպանությանը:
Բաքվից Թիֆլիս զենք տեղափոխելու ճանապարհին՝ Գանձակի կայարանում, ջախջախել է կայարանը պաշարած թուրքերին:
Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Երևանի նահանգի տեղի հայության ինքնապաշտպանության կազմակերպմանը:
1918-ին իր խմբով մասնակցել է Ս. Շահումյանի ղեկավարությամբ կազմակերպված Բաքվի ինքնապաշտպանությանը:
Կոմունայի անկումից հետո 26 կոմիսարները, այդ թվում նաև Ամիրյանի եղբայրը՝ Արսենը, զինվորների տեղափոխման համար ԹԱԴԵՎՈՍ ԱՄԻՐՅԱՆի վարձած «Թուրքմեն» նավով Աստրախանի փոխարեն մատնությամբ տարվել է Կրասնովոդսկ և գնդակահարվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |