ԹԱՐԽԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ
Նույն ինքը՝ Թարխան Իսախանով:
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, պարսկական և թուրքական զավթիչների դեմ Ղարաբաղի սղնախների պայքարի ղեկավար:
Ծննդյան թիվն անահյտ է:
Մահ. 1749թ.:
1728-ին եղբոր՝ Ավան Յուզբաշու և սղնախների այլ ղեկավարների հետ Բաքվում ռուսական զորքերից օգնություն չստանալով՝ մեկնել է Ս. Պետերբուրգ՝ օգնություն խնդրելու ցարական արքունիքից:
Ռուսական կառավարությունը Օսմանյան կայսրության հետ հարաբերությունները չվատացնելու համար մերժել է. փոխարենը ԹԱՐԽԱՆ ՅՈՒԶԲԱՇու, Ավան Յուզբաշու և նրանց հպատակների համար բնակության վայր առաջարկել Կասպից ծովի հս. ափին և Շիրվանում: Վերջիններս հրաժարվել եՆ և մտել զինվորական ծառայության Հայկական էսկադրոնում (ռուսական բանակում հեծյալ ստորաբաժանում):
1743թ-ին ԹԱՐԽԱՆ ՅՈՒԶԲԱՇԻուն շնորհվել է ռուսական բանակի մայորի կոչում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
