TEODIK - Teodos Labchinchyan Grigori / ԹԵՈԴԻԿ - Թեոդոս Լաբճինճյան Գրիգորի
Գրող, բանասեր:
Ծնվ. 05.03.1873թ., Կ. Պոլիս:
Մահ. 24.05.1928թ., Փարիզ:
Ա. Թեոդիկի ամուսինը:
Սովորել է Կ. Պոլսի Ակյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում և Ռոբերտ քոլեջում:
Գրել է ուղեզրական նոթեր, դիմաստվերներ («ճանչուոր դեմքեր »), արևմտահայ աշխատավորների կյանքը պատկերող նորավեպեր («Կաղանդ», 1912, ժող.):
1907-ին կնոջ հետ հիմնել է «Ամենուն տարեցոյցը» տարեգիրքը:
Հայ գրերի ստեղծման ու տպագրության պատմությանն է նվիրված Թեոդիկի «Տիպ ու տառ» (1912) աշխատությունը:
1915-ին թուրքական իշխանությունները Թեոդիկին աքսորել են Դեյր Էլ Զոր, որտեղից նրան հաջողվել է ազատվել:
Գրել է «Յուշարձան ապրիլ տասնմեկին [24-ին]» (1919), «Զուլումը եւ մեր որբերը» (1920) և «Գողգոթա» (հրտ.՝ 1966) աշխատությունները:
1923-ին հաստատվել է Փարիզում, հրատարակել «Ամէնուն տարեցոյցի» վերջին հատորները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |