ԹՈՐԳՈՄ - ԹՈՒՄԱՆ ԹՈՒՄՅԱՆՑ

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծնվ. 11.05.1879թ., Շուշի:
Մահ. 1904թ., Օլթի:
Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1897), սովորել ՄՊՀ-ում:
Ծառայել է ռուսական բանակում:
Կարսի շրջանում կազմակերպել է զենքի և հայդուկային խմբերի առաքումը Սասուն:
1903-ին գլխավորել է «Մրրիկ» հեծելախումբը, որը ռազմամթերք է հասցրել Սասուն:
1904-ի հունիսին ԹՈՐԳՈՄ ԹՈՒՄՅԱՆՑի ղեկավարած «Որսկան» հայդուկային խումբը (61 հոգի), ապստամբ Սասունին օգնության գնալիս, Օլթիի մոտ, սահմանից ոչ հեռու, պաշարվել է ռուս և թուրք սահմանապահների կողմից:
ԹՈՐԳՈՄ ԹՈՒՄՅԱՆՑն հրամայել է չկրակել ռուսների վրա և հանձնվել: Բայց հրաձգությունը շարունակվել է, որին շատ հայդուկների հետ զոհ է գնացել Նաև ԹՈՐԳՈՄ ԹՈՒՄՅԱՆՑը:
Ժողովուրդը երգերով անմահացրել է հերոսի հիշատակը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


