ԹՈՐՈՍ Ա
Կիլիկիայի մեծ իշխան 1100-ից:
Հաջորդել է հորը՝ ԿոստանդիՆ Ա-ին:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1129թ., թաղվել է Դրազարկում:
Բյուզանդական զորքերից ազատագրել և միավորել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս, Անարզաբա բերդաքաղաքներով:
1107-ին Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկյան թուրքերից:
Դստերը՝ Արտային, կնության տալով Եդեսիայի դուքս Բալդուին (Բաղդին) Բ-ին՝ դաշնակցել է նրան՝ ընդդեմ շրջակա մահմեդական ամիրայությունների:
Գագիկ Բ-ին նենգորեն սպանած հույն իշխան Սանդալեի որդիներից բռնագրավել է (1111/1113-ին) նրանց կալվածներն ու Կնդռոսկավիս (Կիզիստրա) բերդը:
Արժանացել է «Առաջին սեբաստոս» բյուզանդական տիտղոսի:
Անարզաբայում կառուցել է ապարանքներ, եկեղեցիներ, Սսի մոտ՝ Դրազարկի և Մաշկևորի վանքերը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
