ISQANDAR ABGARIOS / ԻՍՔԱՆԴԱՐ ԱԲԳԱՐԻՈՍ
Ծնվ.` 1826թ., Բեյրութ
Մահ.` 1885թ., Բեյրութ
Սովորել Է Բեյրութում, ապա` Անգլիայում։
Գրել է խոհափիլ. բանաստեղծություններ, պատմագր. աշխատություններ։
Հայտնի է «Շահրիար առյուծակերպ անհաղթ արքայի պատմության մասին մտքերի բուրմունք» (1880) դյուցազներգությամբ։
Արաբ ժողովրդի պատմությանն ու գրակ-յանն են նվիրված «Արաբների պատմության ասպարեզում ցանկությունների լրումը» (1852), «Արաբ քերթողների դասակարգման գրական ծաղկաստան» (1858), «Հոգու ըղձանքը Անթար Աբսի քերթվածներում» (1864), «Ցանկությունների ճոխացված լրումը» (1867), «Արտասովոր անցուդարձեր Լեռնային Լիբանանի կյանքում» (1869, հայ. հրտ.՝ «Սարսափներու գիրքը», 1935) աշխատությունները։
Արժեքավոր են «Խըդիվ Իբրահիմի արժանիքներն ու սխրանքները» ներբողը, «Հոգու զբոսանք գեղեցկազարդ էջերում» բանաստեղծությունների ժող.։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |