IVAN DELYANOV DAVTI / ԻՎԱՆ ԴԵԼՅԱՆՈՎ ԴԱՎԹԻ
Ռուս. պետական գործիչ, կոմս (1888-ից):
Ծնվ. 1818թ.:
Մահ. 1897թ.:
Դ.Ա. Դելյանովի որդին:
Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1838):
1857-97-ին վարել է պետական կարևոր պաշտոններ:
1874-ից՝ Պետական խորհրդի անդամ:
1861-82-ին՝ Պետերբուրգի Կայսերական հանրային գրադարանի տնօրեն,
1882-97-ին՝ ժողովրդական լուսավորության նախարար:
Նրա օրոք մտցվել է ուսումնական նոր կանոնադրություն (1884), որը համալսարաններին զրկել է նախկին ինքնավարությունից, փակվել են կանանց բարձրագույն դասընթացները (1886):
1887-ի հունիսի 18-ի շրջաբերականով սահմանափակվել է ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիա, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնական ուսումնական հաստատություններ:
Սահմանվել է տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար:
Նրա օրոք փակվել են նաև բազմաթիվ հայկական դպրոցներ (1885):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |